Խորհրդատվական նյութեր

Նռնենու վնասատուները և պայքարը դրանց դեմ

2015-02-19

Նռնենու  հրաթիթեռ- պտղակեր   Բացի  նռնենուց  հրաթիթեռ պտղակերը վնասում  է  նաև դեղձենու, սերկևիլենու, խնձորենու և ընկուզենու պտուղները ինչպես նաև  խաղողի ողկույզները:Վեգետացիայի  ընթացքում տալիս է 4 սերունդ:Թիթեռների թռիչքը սկսվում է  ապրիլի 2-րդ տասնօրյակից և ավարտվում հոկտեմբերի 2-րդ տասնօրյակում:Ձմեռում են վնասատուի վերջին  հասակի թրթուրները, սպիտակ նուրբ  բոժոժներում, ծառի բնի,կմախքային ճյուղերի ճեղքերում, կիսապոկ կեղևների տակ, պտուղների մեջ:   […]

Ավելին

Խաղողի վազի էտը և ձևավորումը

2015-02-19

Խաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմանները ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է:   Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են   1.Վազերի էտն (հատում) ու ձևավորումը2.Վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում):3.Կանաչ հատումները (հատկապես շվատումը):4.Այգու հողի մշակումը5.Այգու հողի պարարտացումը և սնուցումը6.Այգու ոռոգումը7.Վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը8.Խաղողի բերքահավաքը   […]

Ավելին

Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլների աճեցումը

2015-02-18

Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել ջերմատան, տաքացվող և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում:   Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում   Ցանքը կատարել 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել տորֆ, 3 մաս տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ […]

Ավելին

Պտղատու ծառերի էտ և ձևավորում

2015-02-18

Պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձևավորել, թողնելով 5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններին և մոտ լինի նրա բնական կառուցվածքին: Ծառերի սաղարթի բնական ձևերի և չափերի վերակառուցումը […]

Ավելին

Պաշտպանված գրունտում լոլիկի և վարունգի մշակման հիմնական տեխնոլոգիան

2015-02-18

Հայաստանի Հանրապետությունը, չնայած աչքի է ընկնում արտահայտված կոնտինենտալ կլիմայով, այնուհանդերձ ունի բոլոր անհրաժեշտ բնակլիմայական պայմանները զարգացնելու ջերմատնային տնտեսությունը, որը հնարավորություն կնձեռի ամբողջ տարին ապահովել հանրապետության բնակչությանը թարմ բանջարեղենով: Լոլիկը և վարունգը հանդիսանում են պաշտպանված գրունտի հիմնական մշակաբույսերը, որոնց բարձր բերքի ապահովման հիմնական գրավականն է ջերմատների ճիշտ կառուցումը, հողի և սորտերի ճիշտ ընտրությունը, բարձրորակ սածիլների ստացումը, […]

Ավելին

Մանանայի մեղրի ազդեցությունը մեղվաընտանիքի վրա և դրա փոխարինելու տեխնոլոգիան

2015-02-18

Ձմեռող մեղվաընտանիքներին մեծ վնաս է հասցնում մանանայի մեղրը։ Այն տարիներին, երբ կա մանանայի մեղրի մեծաքանակ արտադրություն, եթե մեղվապահը ժամանակին չի ձեռնարկում համապատասխան միջոցառումներ, հնարավոր է, որ մեղվանոցի մեծ մասը անկի։ Մեղուն մանանան հավաքում է լորենու, կաղնու, թխկենու, թփուտների տերևների վրայից։   Ըստ ծագման՝ մանանան լինում է բուսական և կենդանական։ Առաջինը արտադրվում է տերևների վրա՝ կաթիլների […]

Ավելին

Ոչ ավանդական հատիկընդեղեն` կոոլոռ, բակլա, բանջարային սոյա, մաշ և ձնաոլոռ մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա

2015-02-18

Հանրապետությունում մեծ է բնակչության պահանջարկը բուսաբուծական մթերքների նկատմամբ: Դրանց մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հատիկաընդեղեն մշակաբույսերը, որոնց տեսականին սահմանափակ է, ներկրվում են արտասահմանից` բավականին բարձր գներով:Առաջարկվել է աշխարհում մեծ տարածում ունեցող, սակայն մեր հանրապետությունում ոչ ավանդական համարվող հատիկաընդեղեններից` կոլոռի և բակլայի, ինչպես նաև բանջարանոցային սոյայի, մաշի և ձնաոլոռի մշակության տեխնոլոգիաների կիրառում մեր հանրապետության մի […]

Ավելին

Բանջարեղենի մշակությունը ջերմատներում

2015-02-18

Մեր հանրապետության աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ջերմատներում բանջարային բույսերի լիարժեք մշակության և բարձր բերքի ստացման համար: Հայաստանում, ըստ կառուցվածքային առանձնահատկությունների, կան երկու տիպի` անգարային (երկթեք) և բլոկային (բազմաերկթեք) ջերմատներ: Ըստ օգտագործման ժամանակաշրջանի, ջերմատները լինում են ձմեռային (ջեռուցվող), որոնց շահագործումը տարվում է կլոր տարին և գարնանային, որոնք շահագործվում են վաղ գարնանը: Ջերմատնային […]

Ավելին

Մասնագետի խորհուրդ. կովերի հաջող ձմեռումը` կաթնատվության բարձրացման երաշխիք

2015-01-14

Կենդանիների ձմեռային (մսուրային) շրջանը խիստ պատասխանատու գործընթաց է, հետևապես, դրան պետք է պատրաստվել նախապես: Մինչև տավարի մսուրային պահվածքին անցնելը, անհրաժեշտ են մի շարք նախապատրաստական աշխատանքներ: Նախ` հարկ է նորոգել անասնագոմերը, կարգի բերել տանիքը, անասունների կանգնելատեղերը, լուսամուտները, դռները, մսուրները, կապերը, ինչպես նաև` ջուր խմելու, կթելու, գոմաղբի հեռացման մեքենասարքավորումները, ախտահանել և մաքրել գոմերը: Ախտահանումները տարվում են կրեոլինի` […]

Ավելին

Կորիզավոր պտղատեսակների հիմնական հիվանդությունները

2014-08-29

1. Բակտերիալ քաղցկեղ Բավականին տարածված է հանրապետությունում, առավել շատ վնասվում են ծիրանենին և կեռասենին: Հարուցիչը բակտերիա է (Pseudomonas syriqae): Ախտանիշները` ընձյուղները, ծաղիկները, երիտասարդ պտուղը հանկարծակի թառամում, գորշանում ու չորանում են, երկար ժամանակ մնալով ծառերի վրա: Տերևների վրա առաջանում են ձուլված, ջրալի բծեր, տերևները դեղնում են գլխավոր ջղի ուղղությամբ և ժամանակից շուտ թափվում:   Ճյուղերի վարակման […]

Ավելին

Կանաչեղեն

2014-06-28

Կոտեմ- Ցանքը կատարվում է վաղ գարնանը, ինչպես նաև սեպտեմբեր-հոկտեմբերին: Ցանքից առաջ սերմերը մշակել «Ազոտովիտ 1» կամ «Ազոցեովիտ 1» կենսապարարտանյութերից որևէ մեկով: Այդ նպատակով 1-2 ճաշի գդալ «Ազոցեովիտ 1» լուծել 5 լիտր ջրում և սերմերը թրջել այդ լուծույթով` 2-6 ժամ տևողությամբ: Նույնը` «Ազոտովիտ 1»-ի դեպքում: 100մ2 հաշվով ցանքի նորման կազմում է 200-250գրամ: Կատարվում է շաղացան կամ […]

Ավելին

Ինչպե՞ս պաշտպանել ոչխարներին պտուտախտից

2014-06-27

Պտուտախտը կամ ուղեղային ցենուրոզը, որոճողների, հատկապես մանր եղջերավոր անասունների խիստ տարածված, մակաբուծային հիվանդություն է: Հիվանդությունը ոչխարների մոտ հարուցում են շնազգիների բարակ աղիներում մակաբուծվող տափակ, մինչև 1մ երկարություն ունցող որդի թրթուրները:    Շնազգիների` գայլ, շուն եւ այլն, բարակ աղիներում մակաբուծվող տափակ որդը, պարբերաբար, կղանքի հետ արտաքին միջավայր է արտազատում հարուցչի ձվերով լեցուն հատվածները, որոնք, կերի և […]

Ավելին

Կարկտահարված պտղատու և խաղողի այգիների խնամքը

Մարզի պտղատու և խաղողի այգիները գտնվում են այնպիսի գոտում, որտեղ հաճախակի կրկնվող կարկտահարությունները զգալի վնաս են հասցնում գյուղացիական տնտեսություններին: Սակայն վնասվածության հետևանքները հնարավոր է մեղմացնել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ, որոնք պայմանավորված են պտղատու ծառերին և խաղողի վազերին պատճառած վնասվածության բնույթով ու աստիճանով, որը կարող է լինել թույլ, միջակ, ուժեղ և շատ ուժեղ: Կարկտահարությունից […]

Ավելին

Հաճարի մշակության ագրոտեխնիկան

Հաճարը Հայաստանի Հանրապետությունում մշակվում է լեռնային շրջաններում, զբաղեցնելով շատ փոքր տարածություններ: Առանձին դեպքերում հաճար մշակում են նաև մյուս շրջաններում: ՀՀ-ում հաճարի ընդունված սորտեր չկան: Այժմ մշակվում է միայն մեկ տեղական պոպուլյացիա, որը սպիտակահասկ (farrum) և կարմրահասկ (rufum) տարատեսակների խառնուրդ է: Ցանքերում, համարյա միշտ, գերիշխում է կարմրահասկ հաճարը: Հաճարի մշակման համարյա բոլոր շրջաններում շատ քիչ տարածությամբ […]

Ավելին

Խաղողի վազի վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները

Պայքարի միջոցառումներ խաղողի վազի հիվանդությունների ու հիմնական վնասատուների դեմ: Խաղողի վնասատուներից տարածված են ողկուզակերը, այգու ոստայնատիզը, խաղողի տրիպսը, մարմարյա բզեզը: Հյուսիս-արևելյան գոտում` նաև ‎ֆիլոքսերան: Հիվանդություններից հատկապես տարածված են միլդիուն, օիդիումը, անտրակնոզը, մոխրագույն փտումը: Վերը նշված վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքար չտանելու դեպքում կորչում է բերքի 80-100%-ը:   Խաղողի ողկուզակեր- Ողկուզակերը տալիս է 3 սերունդ: […]

Ավելին