Մարզային այցելություններ

Ինչպե՞ս պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ. Ոսկետափ համայնքում ֆերմերների համար կազմակերպվել է սեմինար

2019-07-11

Արարատի մարզի Ոսկետափ համայնքում հուլիսի 10-ին կազմակերպվել էր դաշտային սեմինար՝ ֆերմերներին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագրի մանրամասներն ու ընթացիկ արդյունքները ներկայացնելու նպատակով։   Սեմինարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) ներկայացուցիչները։   Ծրագրի նպատակն է Արարատի Ոսկետափ […]

Ավելին

Գյուղոլորտի պատասխանատուներն Արարատում և Արմավիրում հետևել են լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ընթացքին. արդյունքները գոհացուցիչ են

2019-06-21

Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվող լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ այսօր այցելել են Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներ:   Այս պիլոտային ծրագրի նպատակն է Ոսկետափ և […]

Ավելին

Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք

2019-06-17

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:   Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր:   Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար […]

Ավելին

Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը

2019-05-18

Տավարաբուծության ոլորտում երկու նոր ծրագիր է մեկնարկել, օրակարգում է ոչխարաբուծության զարգացման աջակցության ծրագրի մշակումը, կստեղծվեն հողերի օգտագործումն ավելացնելուն ուղղված մեխանիզմներ   ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը նախօրեին այցելել են Տավուշի մարզ, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը։ […]

Ավելին

Գեղամ Գևորգյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

2018-12-03

Մարզում զարգանում են խաղողագործությունն ու գինեգործությունը, առկա են գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, փոխնախարար Արտակ Քամալյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեորգի Խաչատրյանը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Գավառում մասնակցել է «Մեծ փուռ-2018» փառատոնին

2018-09-29

Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, արտասահմանցի հյուրեր:   «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, […]

Ավելին

Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

2018-09-18

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:   Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Բայրամյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ […]

Ավելին

«Արփայի հովիտը»՝ տարածքային բրենդ. Վայոց ձորում առաջին քայլեր են կատարվում

2018-08-27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 24-ին հերթական մարզային այցելություն է կատարել՝ այս անգամ ուղևորվելով դեպի Վայոց ձոր։ Մարզպետ Արագած Սաղաթելյանի և գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Արենիի խաղողի այգիներ, որտեղ արդեն հասունացել է վայոցձորյան հայտնի «Արենի» սորտի խաղողը։     Այգետերը՝ Ռաֆիկ Սիմոնյանը, Արենիում խաղողագործությամբ զբաղվում է սկսած 2001 թվականից, […]

Ավելին

Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից

2018-08-16

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել  Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։   Նախարարի առաջին կանգառը Ազատան համայնքի՝ օգոստոսի 8-ին  կարկուտից տուժած ցանտարածություններն էին, որտեղ գյուղացիները  մեծ վնասներ էին կրել: Արթուր Խաչատրյանը հանդիպել է  գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։ […]

Ավելին

Գյուղատնտեսության ապագան սակավահող և սակավաջուր երկրում ինտենսիվ և բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությանն է. նախարար

2018-08-09

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 8-ին այցելել է Կոտայքի մարզում գտնվող Նոր Գեղի վարչական համայնքի մի շարք ջերմոցային տնտեսություններ և ինտենսիվ այգիներ: Նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Նոր Գեղի վարչական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը և այլ պատասխանատուներ:   Ացը մեկնարկել է «Էդար Ֆուդ» ՍՊԸ ջերմոցային տնտեսությունից: 1 հա […]

Ավելին

Եվս մեկ քայլ ՝ միտված գյուղատնտեսության կենսական խնդիրների լուծմանը

2018-08-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 1-ին այցելել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում ներքին Բազմաբերդում կառուցված խմոցներ:   Նախարարին ուղեկցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և այլ պատասախանատուներ:   Ծրագրի շրջանակում Ներքին Բազմաբերդում կառուցվել  է  5,6 կմ ջրագիծ և 3  խմոց, ևս […]

Ավելին

Կանաչ օազիս անապատում

2018-07-30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը հուլիսի 30-ին այցելել են  Կոտայքի մարզի Զորավան համայնք` Եղվարդի հարեւանությամբ, որտեղ «Արմբերրի» ընկերությունը զբաղվում է օրգանական մոշի, ազնվամորու եւ մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ երկաթ պարունակող սագախոտի (quinoa) մշակմամբ:   Ազնվամորու` իր բերքատվությամբ աչքի ընկնող ամենատարածված եվրոպական «Պոլկա  ռեմոնտանտ» եւ մոշի` Triple Crown սորտերի տնկիներն անապատը […]

Ավելին

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

2018-07-19

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր:   Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության […]

Ավելին

Արմավիրի մարզում զարգանում է պիստակի և ոչ ավանդական այլ մշակաբույսերի արտադրությունը. Գյուղատնտեսության նախարարը հետևել է արտադրության ընթացքին

2018-06-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաև մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:   Այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է մթերումների ընթացքին

2018-06-15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ մթերումների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցում էին նաև փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։   Այցի առաջին կանգառը Վերին Դվին համայնքում էր։ Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը ընդգծեց, որ փոքր գյուղացիական տնտեսությունների զարգացումն այսուհետ լինելու է նախարարության առանձնահատուկ ուշադրության […]

Ավելին