Մարզային այցելություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

2014-03-18

Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:   Տեղի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը, ամոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ

2014-03-07

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայից, ուր մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ ծանոթացել է ժամանակակից գերմանական սարքավորումներով կառուցվող ձեռնարկության շինարարության ընթացքին: Նորակառույց 8 նոր թռչնանոցներից 4 –ում սարքավորումների տեղակայման աշխատանքներն արդեն ավարտված են, մյուսների տեխնիկական հանդերձավորումը կսկսվի մոտ օրերս: Տարեկան երեք հազար տոննա թռչնամսի արտադրական հզորություն ունեցող […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցն Արագածոտնի մարզ

2014-02-28

Աշխատանքային այցն Արագածոտնի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա 2013 թվականը հանրապետության և վերջինիս համատեքստում Արագածոտնի մարզի գյուղատնտեսության համար հազվադեպ արդյունավետներից է համարել, անդրադարձել պետական օժանդակման այն ծրագրերին, որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:   Խոսելով ընթացիկ տարվա […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Շիրակի մարզ

2014-02-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր,ուր նախ մասնակցել է մարզխորհրդի նիստին, անդրադարձել հանրապետության գյուղատնտեսության մեջ նախորդ տարվա ձեռք բերված բարձր արդյունքներին , վերջիններիս համատեքստում նաև Շիրակի մարզում ապահովված որոշակի առաջընթացին, ինչպես նաև ընթացիկ տարվա խնդիրներին և առաջնահերթություններին: Նախարարը հատուկ անդրադարձել է պետական աջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ ,այս […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

2014-02-21

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եղել է ԳՆ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում, մասնակցել 2013 թվականի գործունեության հաշվետվությանն ու ընթացիկ տարվա խնդիրների քննրակմանը:   Ընդհամենը 22 հա հողատարածք ունեցող այս կենտրոնը լուրջ ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսությանը նոր, առավել բերքատու ու դիմացկուն բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերով ապահովելու գործում:   Հատուկ ուշադրություն է հատկացվում տեղական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսությունյան նախարարն այցելել է Արմավիրի մարզ

2014-02-20

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները: Այսօր նա Արմավիրի մարզում էր:   Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Գեղակերտ համայնքում գտնվող ելակի թաղանթապատ ցանքերում, ծանոթացել մշակության պայմաններին, զրուցել գյուղացիների հետ: Համայնքը հիմնակում զբաղվում է ելակագործությամբ, արդյունքներից հողագործները գոհ են: Իրացման խնդիրներ նույնպես չունեն:   Այս տարվա եղանակային պայմանները նույնպես բարձր բերքի երաշիք […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն

2014-02-19

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ԳՆ Երկրագործության գիտական կենտրոն, հանդիպել գիտնականների և մասնագետների հետ, ծանոթացել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընտրասերման, գիտական սերմնաբուծության և սորտափորձարկումների կազմակերպման գործընթացներին:   2013 թվականի աշխատանքների ամփոփման և ընթացիկ տարվա խնդիրների քննարկման արդյունքում, նախարարը դժգոհություն է հայտնել կենտրոնի գործունեության վերաբերյալ, տվել կոնկրետ հանձնարարականներ կենտրոնի 87 հա հողատարածքի գիտական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն Արարատի մարզ

2014-02-18

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մազրում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր:   Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Ղուկասավան համայնքում, ծանոթացել է տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրել է նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները […]

Ավելին