Մարզային այցելություններ

Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Նորապատի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացմանը և խորհրդակցություն անցկացրել Արագածոտնում

2015-05-12

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզի Նորապատ համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում:   Բացմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ […]

Ավելին

Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց

2015-04-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

2015-04-14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:   Դրական գնահատելով հատկապես վերջին տարիներին կենտրոնի գործունեությունը` նախարարն ընդգծել է, որ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի բարեհաջող են ընթանում, ինչի […]

Ավելին

ՀՀ ԳՆ և ՏԿԱԻՆ ղեկավարներն այցելել են Արագածոտնի և Լոռու մարզերի ռադիոլոկացիոն կայաններ

2015-04-07

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Արագածոտնի և Լոռու մարզեր` հակակարկտային և ռադիոլոկացիոն կայանների ընթացիկ աշխատանքները դիտարկելու և պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով:   Նախարարների այցի առաջին կանգառն Արտաշավան համայնքում էր, որտեղ տեղակայված է հանրապետությունում գործող ռադիոլոկացիոն կայաններից մեկը: Նախարարներին ուղեկցում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի վերականգնողական աշխատանքներին

2015-04-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է «Արփա-Սևան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին:   Շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն, թունելով ջուրը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում մասնակցել է արոտօգտագործողների նոր կոոպերատիվի հիմնադիր ժողովին

2015-03-24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:   Այցի սկզբում նախարարը մասնակցել է Ապարան համայնքի արոտօգտագործողների սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր ժողովին, որի կազմում ընդգրկված են ավելի քան 150 ֆերմերային տնտեսություններ: Ժողովին մասնակցում էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, կոոպերատիվի անդամներ, ֆերմերներ:   «Համայնքների […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզում դիտարկել է ոռոգման համակարգը

2015-03-09

Ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները դիտարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, այլ պաշտոնատար անձինք:   Այցի սկզբում նախարարը հետևել է «Արարատ 1» և «Արմաշ»-ի ինքնակարգավորվող թվայնացված պոմպակայանի աշխատանքների ընթացքին, որը սպասարկում է շուրջ 1800 հեկտար ոռոգելի […]

Ավելին

Հանրապետության ոռոգման համակարգը պատրաստ է սեզոնի մեկնարկին. նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ

2015-03-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` անձամբ հավաստիանալու համար, որ մարզում ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ պատասխանատուների կողմից պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք:    Այցի շրջանակում նախարարը եղել է […]

Ավելին

Գեղարքունիքը հողերի օգտագործման մակարդակով առաջատարն է. գյուղատնտեսության նախարարն այսօր մարզում խորհրդակցություն է անցկացրել

2015-02-27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր ջրային ոլորտի և այլ պաշտոնատար անձինք:   ‹‹2014 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակով և հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությամբ Գեղարքունիքի մարզը հանրապետության առաջատարն է››, – նշել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Շիրակի մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը

2015-02-24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ պատասխանատուներ:   Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցված արդյունքները` նախարարը բարձր է գնահատել հատկապես վարելահողերի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը

2015-02-20

Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:   Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք:   Անդրադառնալով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին` […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

2015-02-17

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հերթական մարզային խորհրդակցությունն անց է կացրել Լոռու մարզում: Խորհրդակցությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի պատասխանատուներ:   Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին` նախարարը մասնավորապես կարևորել է անասնապահության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզում հետևել է ոռոգման սեզոնի նախապատրաստման աշխատանքներին

2015-02-14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ` ոռոգման սեզոնի նախապատրաստման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին անձամբ հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը և այլ պաշտոնատար անձինք:   Այցի շրջանակում նախարարն այցելել է Քաղցրաշենի, Գոռավանի, Վեդիի, Արմաշի պոմպակայաններ, հետևել Նարեկ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ

2015-02-13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին անցկացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին նաև, համայնքապետեր և ջրային ոլորտի և այլ պատասխանատուներ:   Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակը, նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին մարզում գրանցված դրական […]

Ավելին

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները. Նախարարն այսօր Սյունիքի մարզում էր

2015-02-11

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են, որի շրջանակում նա այսօր այց է կատարել Սյունիքի մարզ:   Մարզում նախարարի առաջին կանգառը Խնձորեսկ համայնքում էր, որտեղ նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միասին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (2011-2016 թթ.) շրջանակներում հիմնված […]

Ավելին