Մարզային այցելություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

2014-07-02

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու կարկտահարության հետևանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին:   ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ և Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի և գարու դաշտերում, զրուցել գյուղացիների հետ:   Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ

2014-06-03

Տավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:   Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Թեղենիք համայնք

2014-05-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին այցելել է Կոտայքի մարզի Թեղենիք համայնք: ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին և հետևել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից թրթուրների տարածման ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքին:   Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի այցը Գեղարքունիքի մարզ

2014-04-08

Աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին: «Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում: Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին

2014-03-28

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին:   Արմավիրի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները: «Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև […]

Ավելին

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

2014-03-26

Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող կաթի վերամշակման արտադրամասի գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ:   Այստեղ արտադրվում են Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում է ինչպես սեփական արտադրության, այնպես […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

2014-03-18

Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:   Տեղի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը, ամոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ

2014-03-07

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Լոռու մարզ սկսվել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայից, ուր մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ ծանոթացել է ժամանակակից գերմանական սարքավորումներով կառուցվող ձեռնարկության շինարարության ընթացքին: Նորակառույց 8 նոր թռչնանոցներից 4 –ում սարքավորումների տեղակայման աշխատանքներն արդեն ավարտված են, մյուսների տեխնիկական հանդերձավորումը կսկսվի մոտ օրերս: Տարեկան երեք հազար տոննա թռչնամսի արտադրական հզորություն ունեցող […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցն Արագածոտնի մարզ

2014-02-28

Աշխատանքային այցն Արագածոտնի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա 2013 թվականը հանրապետության և վերջինիս համատեքստում Արագածոտնի մարզի գյուղատնտեսության համար հազվադեպ արդյունավետներից է համարել, անդրադարձել պետական օժանդակման այն ծրագրերին, որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:   Խոսելով ընթացիկ տարվա […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Շիրակի մարզ

2014-02-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր,ուր նախ մասնակցել է մարզխորհրդի նիստին, անդրադարձել հանրապետության գյուղատնտեսության մեջ նախորդ տարվա ձեռք բերված բարձր արդյունքներին , վերջիններիս համատեքստում նաև Շիրակի մարզում ապահովված որոշակի առաջընթացին, ինչպես նաև ընթացիկ տարվա խնդիրներին և առաջնահերթություններին: Նախարարը հատուկ անդրադարձել է պետական աջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ ,այս […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

2014-02-21

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եղել է ԳՆ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում, մասնակցել 2013 թվականի գործունեության հաշվետվությանն ու ընթացիկ տարվա խնդիրների քննրակմանը:   Ընդհամենը 22 հա հողատարածք ունեցող այս կենտրոնը լուրջ ներդրում ունի Հայաստանի գյուղատնտեսությանը նոր, առավել բերքատու ու դիմացկուն բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերով ապահովելու գործում:   Հատուկ ուշադրություն է հատկացվում տեղական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսությունյան նախարարն այցելել է Արմավիրի մարզ

2014-02-20

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները: Այսօր նա Արմավիրի մարզում էր:   Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Գեղակերտ համայնքում գտնվող ելակի թաղանթապատ ցանքերում, ծանոթացել մշակության պայմաններին, զրուցել գյուղացիների հետ: Համայնքը հիմնակում զբաղվում է ելակագործությամբ, արդյունքներից հողագործները գոհ են: Իրացման խնդիրներ նույնպես չունեն:   Այս տարվա եղանակային պայմանները նույնպես բարձր բերքի երաշիք […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն

2014-02-19

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ԳՆ Երկրագործության գիտական կենտրոն, հանդիպել գիտնականների և մասնագետների հետ, ծանոթացել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընտրասերման, գիտական սերմնաբուծության և սորտափորձարկումների կազմակերպման գործընթացներին:   2013 թվականի աշխատանքների ամփոփման և ընթացիկ տարվա խնդիրների քննարկման արդյունքում, նախարարը դժգոհություն է հայտնել կենտրոնի գործունեության վերաբերյալ, տվել կոնկրետ հանձնարարականներ կենտրոնի 87 հա հողատարածքի գիտական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն Արարատի մարզ

2014-02-18

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մազրում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր:   Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Ղուկասավան համայնքում, ծանոթացել է տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրել է նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները […]

Ավելին