Ելույթներ, ուղերձներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ

2017-07-03

      2016 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 10,997.8 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են`   -  բյուջետային ծրագրերի իրականացմանը՝ 7,267.6 մլն դրամ,   -  վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 444.0 մլն դրամ,   -  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծրագրերի իրականացմանը` 3,266.2 մլն դրամ:   Հատկացված ֆինանսական ռեսուրսներն ուղղվել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը Ազգային Ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ

2017-06-21

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգարժան պարոն վարչապետ, Հարգելի պատգամավորներ   Ձեզ է ներկայացվում  գյուղատնտեսության ոլորտում  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերը և նպատակները: Նախատեսում ենք տարեկան առնվազն 5 տոկոսով ոլորտի համախառն արտադրանքի ավելացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում,  բարձրաժեք գյուղատնտեսության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում և տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

2016-10-22

Հարգելի գործընկերներ,   Ուրախ եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ:  Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:   Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ

2016-05-25

Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգու­թյան խնդիրներից՝ 2015 թվականին նույնպես շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակ­ցության քաղաքականությունը:  2015 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատն­տե­սու­թյան նախարարությանը հատկացվել էր 10 մլրդ 899.1 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են` -սպասարկման և զարգացման միջոցառումների իրականացմանը՝ 8 մլրդ 616.8 մլն դրամ, -վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 513.2 […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ

2016-03-07

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,   Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի  առթիվ:   Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը Ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն  բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով:   Հատկապես ցանկանում եմ շնորհավորել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց և շնորհակալություն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

2015-12-30

Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:   Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի  դինամիկան ամրապնդեցին  այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել ոլորտի հեռանկարային զարգացման համար, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրել է 2016 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրեր

2015-11-04

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հարգարժան նախագահներ,Հարգելի գործընկերներ,   2016 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 14 մլրդ 404 հազար դրամ, որից` 8 մլրդ 176 մլն դրամ բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության համար, իսկ վարկային ծրագրերին նախատեսվում է ուղղել  5 մլրդ 825 մլն դրամ:  Ընդ որում, բյուջետային […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

2015-10-17

Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, ֆերմերներ, գիտնականներ, գյուղատնտեսներ և գործարարներ,    Ուրախ եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ` փաստելով, որ Գյուղատնտեսության աշխատողի օրը պետականորեն նշելու նախաձեռնությունը մեզանում դառնում է բարի ավանդույթ և սպասված  ու հիշարժան իրադարձություն բոլորիս համար:   Խորհրդանշական է, որ այն համընկնում է գյուղատնտեսական տարվա մոտալուտ ավարտի հետ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին

2015-06-30

Հարգելի գործընկերներ, Համաժողովի հարգելի մասնակիցներ,   Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակն է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ:     Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, այդ են վկայում հետևյալ ցուցանիշները:    2014 թվականի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ

2015-04-07

Ցավով տեղեկացա պետական և քաղաքական գործիչ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանի անժամանակ մահվան մասին:    Իր բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում ստանձնելով պետական բարձր պաշտոններ` Դավիթ Զադոյանը միշտ արժանապատվորեն և առանձնակի նվիրումով է կրել իրեն վստահված պատասխանատվության բեռը` արժանանալով համընդհանուր երախտագիտության և բարձր գնահատանքի:   Անգնահատելի է Արցախյան գոյամարտում և Հայաստանի նորագույն պատմության կերտման դժվարին […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

2015-03-07

Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ,   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանամուտի, բնության զարթոնքի շնչով առլեցուն այս գեղեցիկ տոնը, որով մեզանում ոչ պաշտոնապես մեկնարկում է նաև «կանանց մեկամսյակը», հայ կնոջ մեծարումի և գնահատանքի, նրան ջերմ ժպիտներ պարգևելու ևս մեկ հրաշալի առիթ է բոլորիս համար:   Դուք Ձեր անսահման ներողամտության, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

2014-12-29

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին և գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը:   Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի:   […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին

2014-10-21

Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք,    Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայագրո­ֆո­րում» համաժողովին Ձեր մասնակցության համար։ Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն նվիրված է գյուղատնտե­սության աշխատողի օրվան:   Հարգելի բարեկամներ, Հայաստանն անկախության հռչակումից ի վեր, այս 23 տարիներին որդե­գրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների ուղենիշ։ Խորհրդանշական է, որ այդ գործ­ընթացը սկզբնավորվեց ագրարային բարեփոխումներով։ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը` Գյուղատնտեսի օրվա առթիվ

2014-10-19

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.    «Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ, գիտնականներ, գործարարներ, ֆերմերներ   Արդեն չորրորդ տարին է, ինչ մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Այն հիանալի հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի մեր երախտիքի խոսքն ուղղենք հայ շինականին, քանի որ նա է մեր հողի […]

Ավելին

Ելույթ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ

2014-05-31

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույցով:  Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից՝ 2013 թվականին շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը:   2013 թվականին ճշտված պետական […]

Ավելին