Պաշտոնական լրահոս

Տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը

2018-01-24

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:   Նիստի օրակարգում  աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի […]

Ավելին

Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրով» ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով

Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով  ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»:    Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:  Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն  արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անասնաբուծության զարգացմանն առնչվող հարցեր

2018-01-22

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր ֆերմերների մասնակցությամբ անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:   Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, այլ պատասխանատուներ:    Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկայում դիտվող մսի թանկացմանը, անասնաբուծության զարգացմանը միտված  պետական օժանդակության  ծրագրերի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերը

2018-01-19

 Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  եղել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում և հանդիպում է ունեցել  համալսարանի նախագահ Դր. Էրիկ Վոյլիթի  հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային մագիստրոսական ուսուցման շրջանակում համագործակցության ակտիվացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերը:    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում Թրիսդորֆի […]

Ավելին

Հայտարարություն հակակարկտային ցանցերի ներդրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի նիստում N 37 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի «Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը:     Ծրագրին մասնակցել ցանկացող, հակակարկտային համակարգեր ներդնող այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնք բավարարում են Ծրագրի 32-րդ կետի 2) ենթակետով սահմանված պայմաններին, կարող են հայտ ներկայացնել Նախարարություն:   […]

Ավելին

Հայտարարություն` ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքների իրականացման հայտեր ներկայացնելու մասին

2018-01-18

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիրը:     Ծրագրի շրջանակներում ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունները, որոնք կկատարեն ծրագրի պահանջներին համապատասխան այգեհիմնման, կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցային համակարգերի ներդրման (մոնտաժման) աշխատանքներ, […]

Ավելին

Ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքը. Գինեգործներ

2018-01-17

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է 2017 թվականը և գինեգործների հետ քննարկել 2018-ի ծրագրերը   Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հանդիպում է ունեցել գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել գինեգործական  ընկերություններին նախորդ տարվա համագործակցության համար և նշել, որ հիմնադրամը բաց է բոլոր արտադրողների համար և պատրաստ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է  «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:    Այցի ընթացքում հունվարի 20-ին նախարար Իգնատի Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին:   […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2018-01-16

  ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12 % տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սքարամելլային, Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և Ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային, ինչպես նաև Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) գլխավոր տնօրեն Շենգգեն Ֆանին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ՊՀԾ հետ իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2018-01-15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային  խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:   Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների  վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են գյուղոլորտին առնչվող ներդրումային նոր ծրագրերը

2018-01-11

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն մի շարք ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման […]

Ավելին

Հայտարարություն կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման աշխատանքներին մասնակցության հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստում N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:    Ծրագրին մասնակցել ցանկացող, կաթիլային համակարգեր ներդնող այն մասնագիտացված կազմակերպությունները, որոնք բավարարում են Ծրագրի 22-րդ կետի 2) ենթակետի դ պարբերությամբ սահմանված պայմաններին և չափանիշներին, կարող են Ծրագրում ներկայացված (էջ 11) […]

Ավելին

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել գերհզոր տրակտոր

2017-12-28

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսա­կան տեխնիկայի ֆինանսական վարձա­կա­լության` լի­զինգի պետա­կան աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:   Այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը:  Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն:   «Սա պարզապես […]

Ավելին

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն ամփոփել է 2017 թվականի գործունեությունը և ներկայացրել առաջիկա ծրագրերը

2017-12-27

  Ավելի քան 204 դասընթաց, որին մասնակցել է 5105 ֆերմեր, 20% կաթնատվության աճ, տեղական օրգանական/կենսաբանական պարարտանյութի արտադրության հիմնում, ժամանակակից գյուղտեխնիկա` գյուղական համայնքներին, 2.5 մլրդ դրամի ներդրում 2018 թվականին    Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ներկայացրել առաջիկա անելիքներն […]

Ավելին