Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

2015-07-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:    Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների և ոլորտի այլ պատասխանատուների հետ:   Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը և ամերիկացի գործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր […]

Ավելին

Մայրաքաղաքում վերաբացվեց նաև երկրորդ գյուղատնտեսական տոնավաճառը. այն կգործի շաբաթ և կիրակի օրերին

2015-07-18

Այսօր մայրաքաղաքի Մաշտոցի պուրակին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:    Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:   Նախարարը փոխքաղաքապետի հետ միասին շրջել է տոնավաճառի տաղավարներով, զրուցել վաճառողների և գնորդների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, ինչպես […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2015-07-17

Ս.թ. հուլիսի 18-ին` ժամը 10:00-ին, Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) տեղի կունենա գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառի վերաբացման պաշտոնական արարողությունը:   Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Ավելին

Գյուղատնտեսության նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:   Հանդիպման սկզբին նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և գյուղատնտեսության բնագավառում սերտ համագործակցության համար:   «Վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է բավականին մեծ առաջընթաց: Այդ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ

2015-07-15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ` պտղատու այգիների մշակման, արտադրության ու իրացման աշխատանքներին հետևելու նպատակով:   Նախարարի այցի առաջին կանգառը Պտղավան համայնքում էր, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է «Հայկական միրգ» ընկերության կողմից հիմնված նեկտարինի այգիներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Տավուշի մարզի Արճիս, Պտղավան և Դեբետավան […]

Ավելին

Ամփոփվել են բուսաբուծության կիսամյակային ցուցանիշները. արտադրության ծավալներն այս տարի զգալիորեն կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը

2015-07-15

Հուլիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը հրապարակել է բուսաբուծության ոլորտում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրված օպերատիվ ցուցանիշները և ամփոփել կատարված աշխատանքները:   Նրա խոսքով՝ պետության կողմից հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

Տեղեկատվություն միջազգային բորսաներում ցորենի գների վերաբերյալ

2015-07-14

Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն․ տոննա ցորեն։ Նշված խմբաքանակի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում սահմանված գները տարբեր պատճառներից ելնելով, յուրաքանչյուր տարի ձևավորվում են յուրովի։    Ռուսաստանյան բորսայում (Ռուսաստանի Դաշնության հարավային հատվածում) ցորենի վաճառքի գների դինամիկան […]

Ավելին

Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

Հուլիսի 18-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:   Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:   Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին […]

Ավելին

Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց:   Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:   Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:   Հայկական […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը:    Թեման՝ «Բուսաբուծության ոլորտի ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքների ամփոփում»:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

2015-07-09

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ­-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:   Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտում:   «Ճապոնիայի կառավարությունը մեծապես աջակցել է Հայաստանին անկախացումից հետո, հատկապես […]

Ավելին

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը

2015-07-07

Աշխատանքային երկօրյա այցով հուլիսի 6-ին Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան: Գործընկերոջը դիմավորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:   Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն […]

Ավելին

Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

2015-07-06

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց:   Այսպես, հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:   Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:   Հայկական կեռասը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Շիրակի մարզ

2015-07-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` դիտարկելու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանիկ այգիների հիմնման պետական ծրագրերի արդյունքները:   Նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ եղել է Մարմաշեն համայնքի բնակիչ Կարեն Արշակյանի տնտեսությունում: 2010 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Թամարա Ֆրութ» ընկերության հետ կնքված եռակողմ պայմանագրով ֆերմերը 3 հեկտար ազնվամորու օրգանիկ […]

Ավելին